Պաշտոնից ազատված Հակոբ Արշակյանին կփոխարինի Հայկ Չոբանյանը

© Sputnik / Andranik GhazaryanГубернатор Тавушской области Айк Чобанян во время интервью Sputnik Армения
Губернатор Тавушской области Айк Чобанян во время интервью Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Բաժանորդագրվեք
Չոբանյանը ՏՏ ոլորտում մեծ փորձ ունի: Մասնավորապես 2006-2013 թվականներին եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից, նա կփոխարինի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին: 

«Տեղեկացնեմ, որ պարոն Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, և պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար: Ըստ էության, զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, և դա բավականին լավ աշխատանք է, կատարվել է բավականին լավ: Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություն մաղթել իր հետագա աշխատանքում: Բայց նախ, պարոն Չոբանյան, ձեզ պետք է ազատենք Տավուշի մարզպետի պաշտոնից»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

Չոբանյանը ՏՏ ոլորտում մեծ փորձ ունի: Մասնավորապես 2006-2013 թվականներին եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։

2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։

Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարվել է պաշտոնից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала