Իսպանիայում Կապառոսին հայ են անվանում, Ռումինիայում պահանջում են իրենց մարզչի հրաժարականը

© Sputnik / Asatur YesayantsГлавный тренер сборной Армении Хоакин Капаррос в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн
Главный тренер сборной Армении Хоакин Капаррос в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 31-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին, ինչը բուռն քննարկման թեմա է դարձել հատկապես Ռումինայում։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը հայ է դարձել։ Այս մասին գրում է իսպանական «Marca»–ն։

Ինչպես են տոնում Հայաստանի հավաքականի հաղթանակը երկրպագուները - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Ինչպես են տոնում Հայաստանի հավաքականի հաղթանակը երկրպագուները

«Խոակին Կապառոսն արդեն հայ է դարձել, այդ պատճառով էլ իր հաղթանակը տոնում է Հայաստանի հետ։ Լեգենդար իսպանացի մարզիչն այժմ գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականը, որի հետ երեք հաղթանակ է տարել Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում», - գրել է կայքը և Հայաստանի հաղթանակի մասին տեսանյութ հրապարակել։

Մինչդեռ Ռումինիայում սկսել են պահանջել իրենց հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականը։ Թեման նախ սոցցանցերում բարձրացրին Ռումինիայի հավաքականի երկրպագուները, իսկ հետո այդ մասին խոսեցին նաև պաշտոնատար անձինք։

Մասնավորապես Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջասթին Ստեֆանը քննադատել է Ռեդոյին ՝ ընդգծելով, որ ֆեդերացիայում պետք է արմատական փոփոխություններ արվեն:

«Հայաստանից կրած պարտությունը նվաստացուցիչ էր։ Աշխարհի առաջնությունում հայտնվելու միայն տեսական շանսեր մնացին»,- գրել է Ստեֆանը Facebook-ի իր էջում։

Հիշեցնենք` մարտի 31-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին:

Երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը 9 միավորով դարձավ միանձնյա առաջատար։ Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական, Իսլանդիան ու Ռումինիան՝ 3-ական միավոր։ Լիխտենշտեյնը դեռ ոչ մի միավոր չի վաստակել։

Օրվա կադր. ռումինացի դարպասապահը նեղսրտությունից «գրավեց» սեփական դարպասը

Լրահոս
0