Ո՞վ կղեկավարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը

© Sputnik / Asatur YesayantsЭдмон Марукян
Эдмон Марукян  - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Բաժանորդագրվեք
Էդմոն Մարուքյանը անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրությունների թեմային և շեշտել` հիմա ցուցակ գրելը առնվազն անլուրջ է։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբն ամենայն հավանականությամբ կղեկավարի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»

«Մեր նախընտրական շտաբը դեռ չի կազմավորվել, բայց այդ մասով դժվար թե նորություն ունենանք, որովհետև մեզ մոտ գործարկված համակարգ կա, որն էլ կգործարկվի։ Ենթադրում եմ, որ Դավիթ Խաժակյանը կղեկավարի մեր շտաբը», –ասաց նա:

Անդրադառնալով կուսակցության նախընտրկան ցուցակին` Մարուքյանը շեշտեց, որ հիմա ցուցակ գրելը առնվազն անլուրջ է, որովհետև դեռ վաղ է։

«Բավականին շատ թեկնածուների հետ հանդիպումներ ենք ունենում, բայց ցուցակ դեռ չունենք»,–ասաց նա:

Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Սիմոնյանն ԱԺ-ում կցանկանար տեսնել Խաչատուր Սուքիասյանին, Արամ Սարգսյանին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала