Ռուս խաղաղապահները հասցեական մարդասիրական օգնություն են բաժանել Արցախում

© Sputnik / Aram NersesyanКарабахские беженцы прибывают из Армении в Степанакерт
Карабахские беженцы прибывают из Армении в Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրանք բաժանել են վերմակներ, բարձեր, հիգիենայի պարագաներ, մթերք և այլ գույք՝ կյանքի պայմանները բարելավելու համար։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուս խաղաղապահները սկսել են հասցեական մարդասիրական օգնություն հասցնել Արցախի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Специалист Международного противоминного центра Минобороны России в составе миротворческих сил во время инженерной разведки (28 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բոլոր խաղաղապահները մինչև ապրիլի 5-ը տեղավորված կլինեն Արցախում

«Բացի Լեռնային Ղարաբաղի բնակիչների դիմումների հետ աշխատանքից, ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը սկսել է հասցեական մարդասիրական օգնության առաքել», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, խաղաղապահները նախօրեին հարկադիր տեղահանվածներին ու բազմազավակ ընտանիքներին են փոխանցել ավելի քան 650 կիլոգրամ մարդասիրական օգնություն, որը տրամադրել են «Ռուսական հումանիտար առաքելություն» ոչ առևտրական կազմակերպությունն ու «Դոկտոր Լիզա» և «Շտապիր դեպի բարություն» բարեգործական հիմնադրամները:

Նրանք ստացել են վերմակներ, բարձեր, հիգիենայի պարագաներ, մթերք և այլ գույք՝ կյանքի պայմանները բարելավելու համար։

Լրահոս
0