ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել բարձրաստիճան զինվորականները և հարգանքի տուրք մատուցել 2016–ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների հիշատակին։
Զոհվածների շիրիմներին ծաղիկներ են խոնարհել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանը և այլք։
Հիշեցնենք՝ 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ։
© Photo : official site of MoD of RAԲարձրաստիճան զինվորականները Եռաբլուրում

Բարձրաստիճան զինվորականները Եռաբլուրում
© Photo : official site of MoD of RAՎաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում

Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում
© Photo : official site of MoD of RAԱրտակ Դավթյանը Եռաբլուրում

Արտակ Դավթյանը Եռաբլուրում
© Photo : official site of MoD of RAՎաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում

Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում
© Photo : official site of MoD of RAՎաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում

Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում
Բարձրաստիճան զինվորականները Եռաբլուրում
Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում
Արտակ Դավթյանը Եռաբլուրում
Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում
Վաղարշակ Հարությունյանը Եռաբլուրում