Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին

«Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է բացառիկ գտածոների մասին։  

Աշոտ Փիլիպոսյանի դիտարկմամբ` Մեծամորի հնագույն ամրոց–բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է, որի տարածքում 1965 թվականից մինչ այժմ պարբերաբար կատարվում են պեղումներ. մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի ու երկաթի ժամանակաշրջաններին։ 

Статуя в затопленном археологическом парке Байи - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Ոչ միայն առասպելական Ատլանտիդան․ ջրի տակ մնացած հնագույն քաղաքների լուսանկարները

«2015 թվականին պեղումների 50-ամյակի առթիվ կազմակերպեցինք միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին մասնագետներ մի շարք երկրներից, ինչպես նաև հրապարակեցինք պեղումների աշխատանքներն ամփոփող գիրք։ Լեհական կողմի հետ պայմանավորվել ենք, որ ամեն տարի Լեհաստանում լույս տեսնող հեղինակային գիտական ամսագրում հրապարակվեն պեղումների արդյունքները։ Նշեմ, որ մեր գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին»,– ասաց հնագետ պրոֆեսորը։ 

Աշոտ Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը սերտորեն համագործակցում է լեհ հնագետների հետ, և գործընկերները մեծապես օգնում են բացառիկ գտածոների մշակման ու ամրակայման աշխատանքներում`օգտագործելով բարձրակարգ տեխնոլոգիաներ։

Նախնական պայմանավորվածության համաձայն` լեհ գործընկերները Հայաստան կժամանեն սեպտեմբերին, բայց եթե համավարակը խոչընդոտ հանդիսանա՝ ապա աշխատանքները կվերսկսվեն Հայաստանի մասնագետների ջանքերով։ 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала