«Որպես վարորդ ասեմ` ճանապարհը տարբերվում է մյուսներից». Մարությանը տեսանյութ է հրապարակել

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн
Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճանապարհահատվածն ու կամուրջը Նախատեսվում է շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան–Աշտարակ–Արգավանդ–Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետը Facebook–ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել։

«Ճանապարհն իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից: Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնող հինգերորդ կամուրջը»,– տեսանյութին կից գրել է Մարությանը:

Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմելու է մոտ 15 կմ։ Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9,4 կմ է, միջին լայնությունը 24 մետր։

Տոնը` շատրվաններով. ապրիլի 7-ին կգործարկվեն Երևանի շատրվաններն ու ջրավազանները. տեսանյութ

Արդեն գրեթե պատրաստ ավտոճանապարհով երթևեկել է Հայկ Մարությանը։

«Որպես վարորդ ասեմ, որ ճանապարհը էականորեն տարբերվում է մյուսներից։ Պահանջները շատ խիստ են դրված և համապատասխան միջազգային ստանդարտներին»,–ասում է Մարությանը։

Հավելենք, որ ճանապարհահատվածն ու կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին:

Լրահոս
0