Հայաստանում 2–րդ երկրաշարժն է գրանցվել

© Sputnik / Andranik GhazaryanТрасса M14
Трасса M14 - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում այս օրվա ընթացքում 2–րդ երկրաշարժն է գրացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Посмертно присужденный командиру 3-го стрелкового батальона Армии обороны Карабаха подполковнику Манвелу Карапетяну орден «Боевой крест» - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021
«Մամ, մինչև չգնամ, կռիվը չի վերջանա». Եռաբլուրում հետմահու պարգևատրեցին Հայկազ Մկրտչյանին

«Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր, ժամը 12։15–ին երկրաշարժ էր գրանցվել Սյունիքում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Լրահոս
0