ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Наталья Селиверстова /  / Անցնել մեդիապահոցМинистерство иностранных дел России
Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատել Է ՆԱՏՕ-ի գործունեությունը դաշինքի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը շարունակել են ավելանալ և աճել են 7,4 տոկոսով։ Միության այդպիսի քաղաքականությունը հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ից Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:

«72 տարի առաջ այսօր «խաղաղություն պահպանելու» նպատակով ստեղծվեց ՆԱՏՕ-ն: Այսօր կազմակերպությանն են վերագրվում Հարավսլավիայի ռմբակոծումը, ներխուժումն Իրաք, գործողությունները, որոնք խավարի մեջ են ընկղմել Լիբիան: 2020 թվականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերն աճել են 7,4 տոկոսով: Ահա այդպիսի «խաղաղության պահպանում»,- նշված է ՌԴ ԱԳՆ–ի Twitter–ի էջում։

​Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց շահագրգռվածությունը Ռուսաստանի հետ երկխոսության համար։

Իրավահավասար երկխոսությանը իրենց պատրաստակամությունը հայտնել են նաև Կրեմլում։

Ֆիզուլիի օդակայանից հնարավոր է` օգտվի նաև ՆԱՏՕ–ն հակառուսական և հակաիրանական նպատակներով

Լրահոս
0