«Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերությունը ձվի գների վերաբերյալ որոշ գաղտնիքներ է բացել

© Sputnik / Aram NersesyanПродукты на прилавках супермаркета
Продукты на прилавках супермаркета - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Ընկերությունը, շատ լավ հասկանալով, որ գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը հանգեցնելու է դեֆիցիտի, ու Զատիկին ձվի շուկայում խնդիրներ են առաջանալու, դիմել է պետական համապատասխան մարմիններին:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն Սուրբ Զատիկին նախորդող օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Ձվի միջին շուկայական գինը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Ձվի շուկայում գրանցված գնային տատանումները

Ընկերության մեկնաբանությամբ` պատճառները նոր չեն, այլ սկիզբ են առնում դեռ 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսեցին նվազել ընդհուպ մինչև 19 դրամ: Շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը` հանգեցնելով արտադրության ծավալների կրճատման:

Որպես գների բարձրացման պատճառ ընկերությունը նշում է նաև կերի թանկացումը (ավելի քան 26%-ով), դոլարի փոխարժեքի թանկացումը (ավելի քան 10%-ով):

Ձու արտադրող ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել

Այդուհանդերձ, «Արաքս Թռչնաֆաբրիկան» վստահեցնում է, որ ձվի բացթողնման գների ոչ մի փոփոխություն չի արել: «Չենք բացառում նաև այն, որ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղծված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները»,- ասված է հայտարարության մեջ:

Արհեստական դեֆիցիտ ստեղծելու վերաբերյալ մեղադրանքները ընկերությունը հերքում է՝ դրանք «կեղծ լուրեր» որակելով:

«Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին». ՏՄՊՊՀ նախագահը՝ ձվի գնի մասին

«Ընկերությունը, շատ լավ հասկանալով, որ գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը հանգեցնելու է դեֆիցիտի, ու Զատիկին ձվի շուկայում խնդիրներ են առաջանալու, դիմել է պետական համապատասխան մարմիններին ձվի ներկրման թույլտվություն ստանալու համար։ Սակայն որոշ թռչնաֆաբրիկաներ դրան դեմ են եղել` ասելով, որ խնդիր չկա, եղած ձուն կբավականացնի։ Անհրաժեշտ ենք համարում պարզել, թե ովքեր են դեմ եղել ձվի ներկրմանը, ովքեր են ստորագրել պետական մարմններին ուղղված նամակում, որում նշվել է, որ ձու ներկրելու կարիք չկա, եղած պաշարները բավարար են։ Հարց է առաջանում՝ արդյոք այս գործընթացը նախաձեռնած ընկերությունները կանգնած չե՞ն դեմպինգի հետևում»,- հարցադրում է անում «Արաքսը»։

Ընկերությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալու հարցում։

Ի՞նչ է հիմա հնարավոր գնել նվազագույն աշխատավարձով

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала