Ավետարանոց համայնքի նախկին ղեկավարն 83 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը

© Sputnik / Валерий МельниковՎնասված ավտոմեքենա
Վնասված ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախկին գյուղապետը գրանցել է ծրագրի շահառու չհանդիսացող 277 քաղաքացու տվյալներ, որոնք 300 հազար դրամ աջակցություն են ստացել պետությունից։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի նախկին ղեկավար Սևակ Բաղդասարյանն ավելի քան 83 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։

Акция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Սյունիքի հողերը վարձակալության տալու գործով 40.8 մլն դրամի վնաս է վերականգնվել

Ըստ հաղորդագրության` նախկին գյուղապետը բնակիչների ցուցակներում գրանցել է վերջին երեք ամիսներին համայնքում փաստացի չբնակված և տեղահանված արցախցիների համար նախատեսված ծրագրի շահառու չհանդիսացող 277 քաղաքացու տվյալներ:

Ապա ցուցակներն ուղարկվել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300 000-ական դրամ աջակցություն: Արդյունքում պետությանը պատճառվել է 83.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացահայտված դեպքով հարուցվել է քրեական գործ:

Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Պատերազմ, սոցիալական խնդիրներ․ հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2020թ. տարեկան հաղորդումը

Լրահոս
0