«Կոտայք» գարեջրի գործարանի կասեցված արտադրամասի գործունեությունը վերականգնվել է

© Sputnik / Aram NersesyanПивоварня
Пивоварня - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտադրամասի գործունեությունը կասեցվել էր մեկ ամիս առաջ՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Կոտայք» գարեջրի գործարանի կասեցված արտադրամասի գործունեությունը վերականգնվել է - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Արտադրամասը

«ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ «Կոտայք» գարեջրի գործարանի արտադրական գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով՝ մարտի 4-ին։

Խախտումների վերացման համար մեկ ամիս ժամկետ էր սահմանվել:

Լրահոս
0