Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով կշարունակվեն Հադրութի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով վաղը կշարունակվեն Հադրութի շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։

Ռուսաստանը կողմ է գերիների վերադարձի` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. Կոպիրկին

Լրահոս
0