Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը

© Photo : provided by Arsen HovhannisyanЮрист Арсен Ованнисян
Юрист Арсен Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Բաժանորդագրվեք
Իրավաբան Արսեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում պարզաբանել է Բարձրագույն կրթության մասին աղմկահարույց օրենքը վավերացնելու կամ Սահմանադրական դատարան ուղարկելու ընթացակարգը։
«Եթե նախագահը հրաժարվի Բարձրագույն կրթության մասին օրենքը ստորագրել, ԱԺ խոսնակը կարող է այն վավերացնել». իրավագետ

Սահմանադրության 129-րդ հոդվածը նախատեսում է հանրապետության նախագահի կողմից օրենքը 21-օրյա ժամկետում ստորագրելու և հրապարակելու ժամկետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբան Արսեն Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը ստորագրել-չստորագրելու խնդրին։

Աղմկահարույց  օրենքը, որը գիտական հանրույթի շրջանակում բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, ԱԺ–ն ընդունել է մարտի 24-ին, Արմեն Սարգսյանը այն դեռ չի ստորագրել։ 

Президент Армен Саркисян провел телефонный разговор - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքը

«21-օրյա ժամկետում հանրապետության նախագահը կարող է անել երկու գործողություն` ստորագրել օրենքը և հրապարակել, չստորագրել և դիմել ՍԴ` Սահմանադրության հետ օրենքի համապատասխանության հարցը որոշելու նպատակով»,- նշեց նա։

ՍԴ դիմելուց դեպքում, եթե բարձրագույն դատարանը որոշի, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա հանրապետության նախագահը պետք է ստորագրի օրենքը` ՍԴ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում։ Նրա խոսքով` եթե Արմեն Սարգսյանը չդիմի ՍԴ, կամ հրաժարվի այն ստորագրել` իրավակարգավորման բացը լրացնելու համար օրենքով սահմանված կարգով ԱԺ նախագահը կարող է այն վավերացնել։

«Ամեն դեպքում օրենքն ուժի մեջ մտնելու իրավական ընթացակարգ Սահմանադրությունը նախատեսում է։ ԱԺ նախագահը կարող է 21-օրյա ժամկետի ավարտից հետո հնգօրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Բարձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթն են քննարկել նախագահն ու ԿԳՄՍ նախարարը

Հիշեցնենք` մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։ 

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանն ապրիլի 5-ին հայտարարություն են տարածել` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала