Լարսում կուտակված բեռնատարների թիվը նվազել է

© Sputnik / Vladimir UmikashviliПробка из грузовых автомобилей у КПП "Казбеги" - "Верхний Ларс"
Пробка из грузовых автомобилей у КПП Казбеги - Верхний Ларс - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս կան փակ ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Грузовые фуры образовали очередь на дороге, ведущей из Грузии в Россию - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Լարսի ռուսական կողմում մոտ 500 բեռնատար է կուտակվել

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 5–ին «Վերին Լարս» սահմանային անցակետի ճանապարհին ռուսական կողմից մի քանի հազար տրանսպորտային միջոց էր կուտակվել։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մեկ շաբաթից ավելի փակ է եղելմեծ բեռնատարների համար՝ վատ եղանակի պատճառով:

Արդեն մի քանի օր է՝ ճանապարհը բաց է, սակայն հսկիչ-անցագրային կետի մերձակայքում և տարածքում ռուսական կողմից երկար հերթեր են պահպանվում։

Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала