Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsОлимпийского вице-чемпиона Миграна Арутюняна встретили в аэропорту "Звартноц"
Олимпийского вице-чемпиона Миграна Арутюняна встретили в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական տարազ հագած պարային խումբը նախքան Հարությունյանի մենամարտը ներկայացրեց «Բերդ» պարը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, այժմ՝ խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում տարավ չորրորդ հաղթանակը՝ հաղթելով ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին։

Հարությունյանը մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։

Նա դահլիճ մտավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո. «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք...»:

Նրան ուղեկցում էր հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» պարեց նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը:

Հիշեցնենք, որ MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում՝ պարտվել:

Լրահոս
0