Ադրբեջանցի բռնցքամարտիկները չեն մենամարտել նաև հայ մարզիկների հետ. որն է պատճառը

© Sputnik / Andranik GhazaryanБокс
Бокс - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Միջազգային մրցաշարում Գուրգեն Մադոյանի և Արման Դարչինյանի շնորհիվ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Նիկոլայ Մանգերայի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային մրցաշարին ադրբեջանցի 6 մարզիկներ դուրս չեն եկել ռինգ և տեխնիկական պարտություն են կրել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցի բռնցքամարտիկները ընդհանրապես չեն հասել մրցավայր։ Ադրբեջանցիներն ամբողջ թիմով մեկնել են մրցավայր, բայց չեն հասել Խերսոն։ Մանուկյանի ունեցած տեղեկություններով` պատճառն Ադրբեջանի հավաքականում կորոնավիրուսով վարակման դեպքերն են։

Бывший чемпион мира в среднем весе Марвин Хаглер позирует на красной дорожке на церемонии вручения награды Laureus World Sports Awards (7 февраля 2021). Абу-Даби - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Մահացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը

Նշենք, որ Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում Գուրգեն Մադոյանի և Արման Դարչինյանի շնորհիվ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը: Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները փայլուն հանդես եկան և, գեղեցիկ հաղթանակ տոնելով նաև եզրափակիչում, հռչակվեցին չեմպիոն:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակիչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Շամաֆանովի նկատմամբ, իսկ Դարչինյանը համառ պայքարում հաղթեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Լիպարիտ Ուստյանին:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտի ժամանակ ռինգ դուրս չեկավ և բավարարվեց արծաթե մեդալով:  Արծաթե մեդալ նվաճեցին նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Եվս 5 հայ մարզիկ արժանացան բրոնզե պարգևի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала