Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր, ծանոթացել սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին

© Photo : official site of the MoD of RAНачальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Артак Давтян посетил воинские части для проверки готовности личного состава (7 апреля 2021).
Начальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Артак Давтян посетил воинские части для проверки готовности личного состава (7 апреля 2021). - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դավթյանը հրահանգներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստականության մակարդակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ այցը եղել է երեկ` ապրիլի 6–ին։

© Photo : official site of the MoD of RAԱրտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր
Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր, ծանոթացել սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր

«ԶՈւ գլխավոր շտաբի պետն եղել է նաև 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

© Photo : official site of the MoD of RAԱրտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր
Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր, ծանոթացել սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Արտակ Դավթյանն այցելել է արևելյան զորամասեր

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հրահանգներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վերաբերյալ։

Լրահոս
0