Բերման ենթարկված ակտիվիստ կանայք ազատ են արձակվել

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста женщин-участниц движения "ВЕТО", требующих отставки премьер-министра Пашиняна (7 апреля 2021). Еревaн
Акция протеста женщин-участниц движения ВЕТО, требующих отставки премьер-министра Пашиняна (7 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիայի 15 մասնակիցներ էին բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Այսօր Երևանում կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված կանայք ազատ են արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Акция протеста женщин-участниц движения ВЕТО, требующих отставки премьер-министра Пашиняна (7 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Ձվեր, կարմիր ներկ ու Փաշինյանի հրաժարականի պահանջ. կանանց բողոքի ակցիայի ամենավառ կադրերը

Ոստիկանության տեղեկացմամբ՝ տեղամաս տեղափոխված քաղաքացիների թիվը չի գերազանցել 15-ը։ Համապատասխան ակտը կազմելուց հետո նրանք բոլորն ազատ են արձակվել։

Հիշեցնենք՝ այսօր մի քանի տասնյակ կանայք, հիմնականում «ՎԵՏՕ» շարժման անդամներ, բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։ Կառավարության շենքի դիմաց հրմշտոց ու ծեծկռտուք տեղի ունեցավ կանանց և ոստիկանների միջև։

Բախման հետևանքով ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների։

Բողոքի ակցիայից բերման է ենթարկվել նաև ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը

Լրահոս
0