Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել. տեսանյութ

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նվերներ են հանձնվել նաև մի խումբ բուժաշխատողների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պետական պարգևների են արժանացել մի խումբ կին զինծառայողներ:

© Photo / official site of the President of RAՊարգևատրման արարողություն նախագահականում
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել. տեսանյութ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Պարգևատրման արարողություն նախագահականում

«Ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև հսկայական սիրո ոչ միայն ձեր ընտանիքի, ամուսնու, ծնողների, այլև մեր ողջ ժողովրդի կողմից: Մեր բուժքույրերը, զինվորական բուժքույրերը ոչ միայն զինվոր, ոչ միայն բժիշկ են եղել, այլ նաև՝ քույր, մայր և փորձել են ամեն ինչ անել, որ մեր տղաների կյանքը փրկեն»,–ասել է ՀՀ նախագահը:

© Photo / official site of the President of RAՊարգևատրման արարողություն նախագահականում
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել. տեսանյութ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Պարգևատրման արարողություն նախագահականում

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նվերներ են հանձնվել նաև մի խումբ բուժաշխատողների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների: Հանրապետության նախագահի կողմից առանձին նվեր է հանձնվել նաև ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին: Նա խոսել է այն մայրերի մասին, որոնք իրենց զավակներին են կորցրել:

«Հազարավոր մեր փայլուն երիտասարդների կորուստը հսկայական կորուստ է մեր բոլորի ու նրանց ընտանիքների համար: Բոլորս, նախևառաջ պետությունը, պարտականություն ունենք չմոռանալ այդ ընտանիքներին, չմոռանալ այն տղաներին և աղջիկներին, որոնք պատերազմի ժամանակ զոհաբերեցին իրենց կյանքը, ինչպես նաև նրանց, որոնք վերադարձան վիրավորված և նրանց, ովքեր շարունակում են ծառայել»,–ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է անի առավելագույնը՝ իսկապես նոր և ուժեղ հայրենիք կառուցելու համար: 

Մայրությունը վեր է ամեն կոչումներից․ Հռիփսիմե Հակոբյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала