Մեսրոպ Առաքելյանը հայտնեց` արցախցի քանի ընտանիք է սպասում բնակարան ստանալու իր հերթին

© Sputnik / Asatur YesayantsМинистр труда и социальных вопросов Месроп Аракелян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Министр труда и социальных вопросов Месроп Аракелян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով`բնակարանաշինության ծրագիրը կիրականացվի այն գյուղական համայնքներում, որոնք համեմատաբար քիչ են բնակեցված։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Արցախյան վերջին պատերազմի հետևանքով իրենց բնակարանները կորցրած մոտ 9000 արցախցի ընտանիք սպասում է բնակարան ստանալու իր հերթին։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Այս պահին մոտ 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր։ Պատերազմից հետո ընդամենը մի քանի հարյուր կացարան է կառուցվել։ Բնակարանաշինության ընդհանուր ծրագիրը նախատեսված է առաջիկա 3 տարվա համար»,– ասաց նա։

Նախարարի խոսքով` բնակարանաշինության ծրագիրը, որը նախատեսում է կառավարությունը, կիրականացվի այն գյուղական համայնքներում, որոնք հնարավոր ենթակառուցվածքներ ունեն ավելի շատ բնակելի տներ, մանկապարտեզներ, դպրոցներ կառուցելու, մարդկանց սպասարկելու համար։

Նշենք, որ Հայաստանում ներկա պահին շուրջ 25 000 արցախցի է ապրում։

Արցախում 110 մլրդ դրամի ծրագիր կիրականացվի. Փաշինյանն ասաց` ինչպես է գումարը «հավաքվելու»

 

Լրահոս
0