Եվս 9 աճյուն է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօրվա որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները Ջրականի շրջանից հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները: 

Собравшиеся граждане у аэропорта Эребуни (8 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Ինքնաթիռը եկավ առանց գերիների. Ադրբեջանից հայ ռազմագերիներ չեն վերադարձել

«Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

Լրահոս
0