Հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան

© Sputnik / StringerСобравшиеся граждане у аэропорта "Эребуни" (8 апреля 2021). Еревaн
Собравшиеся граждане у аэропорта Эребуни (8 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Բաժանորդագրվեք
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայ ռազմագերիների նոր խումբ է այսօր վերադառնալու Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը։ Նրա խոսքով` առաջիկա րոպեների ընթացքում գերիներով ինքնաթիռը վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Առայժմ հայտնի չէ, թե գերիներից քանիսին է Ադրբեջանը վերադարձնում։

Анна Нагдалян - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Ադրբեջանը փորձում է գերիներին չվերադարձնելու արդարացում փնտրել. Աննա Նաղդալյան

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Դեկտեմբերի 28–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։

Ռուսաստանը կողմ է գերիների վերադարձի` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. Կոպիրկին

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала