Հյուրանոցներում տեղ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է

Министерство территориального управления Карабаха обеспечивает бесплатное проживание семьям, потерявшим кров
Министерство территориального управления Карабаха обеспечивает бесплатное проживание семьям, потерявшим кров - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվածների թիվը 1200–ի է հասնում։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Արցախի քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Հյուրանոցներում ազատ սենյակներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

2020 թվականի նոյեմբերից սկսած` նախարարությունը պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում:

Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի:

Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ):

Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին

Լրահոս
0