Նիդեռլանդները հայկական արմատներով տղային և նրա մորը ՀՀ արտաքսելու որոշում են կայացրել

© Sputnik / Laura SarkisianМузей восковых фигур Мадам Тюссо в Амстердаме
Музей восковых фигур Мадам Тюссо в Амстердаме - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի քան 150 հազար մարդ խնդրագիր է ստորագրել՝ Նիդեռլանդների արդարադատության նախարարությանը կոչ անելով վերանայել հայկական արմատներով 13-ամյա տղային և նրա մորը արտաքսելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Նիդեռլանդների արդարադատության նախարարությանը հայկական արմատներով 13-ամյա սիրիացի Ջեյքոբին և նրա մայրիկին՝ Թինային, Հայաստան արտաքսելու մասին որոշում է կայացրել։ Ավելի քան 150 հազար մարդ խնդրագիր է ստորագրել՝ Նիդեռլանդների արդարադատության նախարարությանը կոչ անելով վերանայել այդ որոշումը։ Տեղեկությունը հայտնում է Dutch News-ը` շեշտելով, որ տղան նախկինում երբեք չի եղել Հայաստանում:

Рыцарский зал (справа), находится среди зданий парламента и Сената на Бинненхофе в Гааге, Нидерланды - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2021
Նիդեռանդների կառավարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

Նշվում է, որ Թինան իր և որդու համար հայկական անձնագրեր է ստացել, որպեսզի կարողանա Եվրոպա մեկնել։

Այդ որոշումը կայացնելուն նպաստել է այն, որ մի օր Դամասկոսում Ջեյքոբը վիրավորվել է ռումբի պայթյունից։ Պայթյունի հետևանքով զոհվել է նրա ընկերներից մեկը։

Ուստի կեղծ այցագրերով Թինան որդու հետ փոքրիկ նավակով Միջերկրական ծովով ուղևորվել են Եվրոպա։

Բայց քանի որ Հայաստանը դասվում է անվտանգ երրորդ երկրների շարքին, բազմիցս մերժվել է նրան ու Ջեյքոբին Նիդեռլանդներում մնալու իրավունք շնորհելու խնդրանքը։

Այժմ Ջեյքոբին և նրա մորը ասում են, որ կարտաքսեն Հայաստան, երկիր, որտեղ տղան երբևէ չի եղել, իսկ մայրը եղել է ընդամենը 4 օրով։

Նշվում է, որ Թինայի մայրը, տատիկը և եղբայրը Նիդեռլանդներում ապաստան են ստացել:

Լրահոս
0