«Բուլկի ջան». Լիլուի 5 ամսական դուստրը գերել է հետևորդներին. տեսանյութ

© Photo : Instagram / Lilit GhukasyanЛилит Гукасян с семьей
Лилит Гукасян с семьей - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհու էջի հետևորդներին շատ է դուր եկել հրապարակումը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուն, որը վերջերս է երկրորդ անգամ մայրացել, երկրպագուներին գերել է դստեր` Մարիայի մասնակցությամբ տեսանյութով։

Երգչուհին տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Կադրում երևում է , որ փոքրիկ Մարիայի հագին պատռված ջինսե տաբատ է ու լաքապատ կոշիկներ։

«Իմ փոքրիկ տիկնիկ»,–տեսանյութին կից գրել է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)

Լիլուի էջի հետևորդներին շատ է դուր եկել հրապարակումը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

«Վախ, ինչ համովն է։ Թիթիզ աղջիկ։ Բուլկի ջան»,–գրել են հետևորդները։

Հիշեցնենք, որ երգչուհին և Արկադի Վարդանյանը ամուսնացել էին 2019-ի դեկտեմբերին։

Նրանց դուստրը լույս աշխարհ է եկել 2020 թվականի նոյեմբերի 11–ին։

«Թե ասա` ինչու ես փչացնում գյոզալական նկարներս». Լիլուն խրատել է ամուսնուն

Լիլուն ևս մեկ զավակ ունի և հաճախ է որդու՝ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում Instagram–ում։ Երգչուհու խոսքով՝ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն։

«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը

Լրահոս
0