00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իսրայելն ԱՄՆ–ին ակնարկում է, որ Իրանի հարցում կարող է գնալ արկածախնդրության. Պողոսյան

© Sputnik / Andranik GhazaryanИсполнительный директор Ассоциации политической науки Армении Бениамин Погосян
Исполнительный директор Ассоциации политической науки Армении Бениамин Погосян - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Բաժանորդագրվել
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է միջուկային ծրագրի բանակցություններից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելի կողմից հրահրված գործընթացներին։
«Իրանի միջուկային ծրագիրն ԱՄՆ–ի նոր վարչակազմի համար պոտենցիալ գլխացավանք է». Պողոսյան

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` Իսրայելն ի սկզբանե նշել էր, որ Իրանի հետ վեցնյակի կնքած միջուկային պայմանագիրն անթույլատրելի է, ինչն Իրանի միջուկային զենք ստեղծելու գործընթացը պարզապես հետաձգում է մի քանի տարով։ Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իսրայելում 12 տարի շարունակ իշխանության ղեկին նույն մարդն է` Բենիամին Նեթանյահուն, հետևաբար Իսրայելի մոտեցումներում քաղաքական առումով ոչինչ չի փոխվել։ 

«Երբ Բայդենը հաղթեց ընտրություններում, մի շարք մարդիկ, որոնք կարևոր դեր էին խաղացել Իրանի հետ միջուկային պայմանագիր կնքելու գործում, տարբեր կարգավիճակներով նորից եկան վարչակազմ և հիմա կարող են նպաստել Իրանի հետ ինչ– ինչ հարցեր լուծելուն, ինչն էլ բնականաբար անհանգստություն է առաջացրել Իսրայելում։ Վերջինս շարունակում է պնդել, որ 2015 թվականին ստորագրված միջուկային գործարքը շատ վատն է և լեգիտիմացնում է Իրանի կողմից ոչ հեռու ապագայում միջուկային զենքի ձեռքբերումը, ինչն Իսրայելի համար կարմիր գիծ է, ուստի ԱՄՆ–ն չպետք է վերադառնա բանակցություններին»,– նշեց քաղաքագետը։ 

Президент Ирана Хасан Роухани обращается к нации с телевизионной речью (10 февраля 2021). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին

Պողոսյանի կարծիքով` Իրանն այժմ հարստացնում է ուրանը մինչև 20 տոկոս և խախտել է նաև հստակ ծավալներ ունենալու շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը, այսինքն` այս պահին արդեն ունի 55 կիլոգրամ ուրան։ Պաշտոնական Թեհրանի պնդմամբ` քանի որ ԱՄՆ–ն դուրս է եկել պայմանագրից, հենց նա էլ առաջինը պետք է հրաժարվի պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունից։

«Շատերը կարծում էին, որ իրավիճակը նույնությամբ կպահպանվի մինչև Իրանում հունիսին նախատեսված նախագահական ընտրությունները, սակայն երկու օր առաջ Միացյալ Նահանգներից նոր ազդակ եկավ, որ պատրաստ են որոշ պատժամիջոցների վերացման։ Փաստորեն Բայդենը ցանկանում է նվազեցնել ԱՄՆ–ի ներգրավվածության աստիճանը որոշ տարածաշրջաններում և հիմնականում կենտրոնանալ Չինաստանի ու Ռուսաստանի վրա»,– ասաց քաղաքագետը։ 

Պողոսյանի գնահատմամբ` Իրանի միջուկային ծրագիրն ԱՄՆ–ի նոր վարչակազմի համար պոտենցիալ գլխացավանք է, որից կախված են նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները։ Հետևաբար, եթե Միացյալ Նահանգները ցանկանում է նվազեցնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, ապա հասկանալի է, որ առանց միջուկային ծրագրի շուրջ առաջացած իրավիճակի որևէ հանգուցալուծման դա հնարավոր չէ։ Ըստ Պողոսյանի` Իսրայելն ակնարկում է ԱՄՆ–ին, որ եթե վերջինս կատարի քայլեր, որոնք Իսրայելի կողմից կընկալվեն որպես կարմիր գծերի հատում, ապա ինքն իր հերթին կարող է գնալ արկածախնդրության և ինքնուրույնաբար հարվածներ հասցնել Իրանին։     

Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել

Հիշեցնենք, որ 2015-ին Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա վեցնյակը հայտարարեց Իրանի հետ պատրաստվող համաձայնագրի մասին: Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց:

Բայց 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարեց դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Լրահոս
0