Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ–ի համար գերիների խնդիրը վերջնականապես լուծված չէ, դա կարևոր արձանագրում է. Մինասյան

© © Sputnik / Asatur YesayantsНарек Минасян
Нарек Минасян - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին և Ադրբեջանի կողմից նրանց վերադարձին խոչընդոտելու գործելակերպին։
Մինասյան. «Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է ՀՀ–ում իրավիճակն ապակայունացնելու համար»

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ` օրվա ընթացքում ընդհանուր առմամբ բավականին իրարամերժ հայտարարություններ ու մեկնաբանություններ հնչեցին գերիների վերաբերյալ, ինչն ավելի է բարդացնում օբյեկտիվ իրականության պարզաբանումը։ Ըստ նրա` Ադրբեջանը փաստացի շարունակում է ձգձգել իր ստանձնած պարտավորությունների իրականացումը, խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած գերիների, պահվող պատանդների և այլ անձանց վերադարձի վերաբերյալ պարտավորություններին։

«Ադրբեջանը հայտարարում է, որ նման խնդիր ընդհանրապես չկա, որ որևէ ռազմագերի իր տարածքում չկա, իսկ ովքեր գտնվում են իր մոտ, դիվերսանտներ են, ահաբեկիչներ, այսինքն` Ադրբեջանը փորձում է աղավաղել գերիների հետ կապված հարցի էությունը։ Իսկ հայկական կողմի դիրքորոշումն էականորեն տարբերվում է, հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները և «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնի ռազմագերիներին»,– նշեց քաղաքագետը։

Омбудсмен Армении Арман Татоян - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Գերիների անհապաղ վերադարձի հարցով Արման Թաթոյանը դիմել է ԵԽ–ի Նախարարների կոմիտե

Մինասյանի կարծիքով` ռուսական կողմի մոտեցումներն այս հարցում բավական մոտ են հայկական կողմի դիրքորոշմանը և մեկ անգամ չէ, որ ռուսական կողմն ամենատարբեր մակարդակներում հայտարարել է վերոհիշյալ սկզբունքով ռազմագերիների խնդրի լուծման անհրաժեշտության մասին։ Նման հայտարարություններ հնչեցին նաև օրեր առաջ, ինչը հաստատում է ռուսական կողմի մոտեցումն առ այն, որ գերիների հետ կապված խնդիրը վերջնականապես լուծված չէ, ինչն, ըստ էության, կարևոր արձանագրում է։

«Հայկական կողմը ռուս գործընկերների հետ պետք է սերտորեն աշխատի, որպեսզի Ադրբեջանն ի վերջո կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Իհարկե Ադրբեջանի վրա ազդեցության լծակներն այս պահին շատ չեն` առավել ևս հաշվի առնելով նաև թուրքական գործոնի ակտիվացումը մի քանի տարածաշրջաններում ընթացող գործընթացներում, որոնցում ցավոք սրտի գերիների հարցը դարձել է ուժային մեծ խաղի բաղադրիչ։ Ուստի Թուրքիան նույնպես բացասաբար է ազդում այդ գործընթացի վրա` գոտեպնդելով Ադրբեջանին»,– նշեց Մինասյանը։ 

Նրա գնահատմամբ` գերիների հետ կապված խնդիրը զուտ հումանիտար բնույթ ունի, հետևաբար այլ պահանջներ կամ նախապայմաններ, քան նրանք, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանն առաջ քաշելու իրավասություն չունի, քանի որ կողմերը պետք է հավատարիմ լինեն իրենց ստանձնած պարտավորություններին։ Ըստ Մինասյանի` ստեղծված իրավիճակում բավականին մեծ են ակնկալիքները ռուսական կողմից, որովհետև վերոհիշյալ հայտարարության հիմնական միջնորդը հենց ռուսական կողմն է ու նաև ինչ–որ առումով տվյալ պարտավորությունների կատարման երաշխավորը։ Տորպեդահարելով գործընթացը` Ադրբեջանը մարտահրավեր ու ձեռնոց է նետում նաև Ռուսաստանին։ 

Կեղծիք էր ու սադրանք. Մուրադովը՝ հայ գերիների վերադարձի լուրերի մասին

Քաղաքագետի համոզմամբ` Ադրբեջանը գերիների հարցը փորձում է շահարկել նաև քաղաքական նկատառությամբ, քանի որ այդ թեման բավականին զգայուն հարց է հայ հասարակության համար։ Գերիների հարազատներն էմոցիոնալ են վերաբերվում ստեղծված իրավիճակին, ինչը չի վրիպում Ադրբեջանի ուշադրությունից, ուստի վերջինս փորձում է առավելագույնս օգտագործել այդ «խաղաքարտը» Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար։ 

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։

Ապրիլի 8–ին էլ լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала