https://armeniasputnik.am/20210409/vahram-dumanyany-handipel-e-rus-gortsynkerojy-kgms-naxarary-erku-hraver-e-stacel-27118565.html
Վահրամ Դումանյանը հանդիպել է ռուս գործընկերոջը. ԿԳՄՍ նախարարը երկու հրավեր է ստացել
Վահրամ Դումանյանը հանդիպել է ռուս գործընկերոջը. ԿԳՄՍ նախարարը երկու հրավեր է ստացել
Վալերի Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, և ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները... 09.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-09T19:14+0400
2021-04-09T19:14+0400
2021-04-09T19:14+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/09/27118518_126:0:1082:541_1920x0_80_0_0_116be1b75414778d709ad37255dcd64d.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/09/27118518_222:0:1082:541_1920x0_80_0_0_c3a1c62b08ed97f659f555465b4f11f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աշխարհ, վահրամ դումանյան
հայաստան, ռուսաստան, աշխարհ, վահրամ դումանյան
Վահրամ Դումանյանը հանդիպել է ռուս գործընկերոջը. ԿԳՄՍ նախարարը երկու հրավեր է ստացել
Վալերի Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, և ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները նույնպես մասնակցեն այդ նախագծերի մրցույթներին:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կրթության ոլորտի ղեկավարները կարևորում են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Մոսկվա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ:
«Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն անդրադարձել են նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որը երկկողմ համագործակցության ձևաչափով երիտասարդներին ՀՀ և ՌԴ առաջատար բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ և ՌԴ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական կողմի մասնակցությամբ հիմնադրված բուհերի և բուհերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման հեռանկարներին:
Ֆալկովը հայտնել է, որ 2021 թվականին Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կազմակերպվելու է «Մաթեմատիկա» կրթական ծրագրի միջոցառումը, իսկ 2022 թվականի հուլիսի 6-14-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսը։ Նա Դումանյանին հրավիրել է մասնակցելու այդ երկու կարևոր միջոցառումներին:
Բացի այդ, Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, և ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները նույնպես մասնակցեն այդ նախագծերի մրցույթներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընդլայնել համագործակցությունը։