Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Բելգրադի մրցաշարում

Айк Мартиросян - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Բաժանորդագրվեք
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված մրցաշարին մասնակցած հայ երիտասարդ շախմատիստները հիանալի արդյունքներ են գրանցել և բարելավել անհատական վարկանիշները։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 18 երկրների 107 շախմատիստներ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Մարտիրոսյանը 8 միավորով գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սարգսյանը՝ 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Մեր շախմատիստների բարելավեցին նաև իրենց անհատական վարկանիշները` Մարտիրոսյանը՝ 10 կետով, Սարգսյանը՝ 6:

Երևանում շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց կբացվի

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала