Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Гибралтара (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մխիթարյանը պատրաստ է եղել մասնակցելու նաև «Այաքսի» դեմ խաղին, սակայն ակումբն ու ֆուտբոլիստը համատեղ որոշել են ռիսկի չդիմել։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից:

VNews.am-ին հայտնի է դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցելու է «Բոլոնիայի» դեմ ապրիլի 11-ին կայանալիք խաղին:

Կայք տեղեկություններով՝ Մխիթարյանը պատրաստ է եղել մասնակցելու նաև երեկ «Այաքսի» դեմ կայացած Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի արտագնա հանդիպմանը (2:1), սակայն ակումբն ու ֆուտբոլիստը համատեղ որոշել են ռիսկի չդիմել ու մի քանի օր էլ հետաձգել վերադարձը:

«Ռոմայի» առաջատարը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ 1/8 եզրափակիչի խաղում:

Լրահոս
0