Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ադրբեջանի վերահսկողությանն անցած Հադրութում:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-ին Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

ՊՆ–ն զոհերի թիվ է տրամադրել. Փաշինյանի հայտնած տվյալների հետ դրանք չեն համապատասխանում

Լրահոս
0