Քամին վնասներ է հասցրել Երևանում ու ՀՀ մի շարք այլ բնակավայրերում

© Photo : official site of the Ministry of Emergency Situations of RAСильный ветер в Ереване повалил дерево
Сильный ветер в Ереване повалил дерево - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են վնասված ծառերը, իրականացրել ապամոնտաժման աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին, ժամը 07։15-ից 18։35-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Սարմենի, Սարալանջի, Սոսեի, Նոր Արեշի, Գարեգին Նժդեհի, Մինսկի, Աճառյան, Առնո Բաբաջանյան փողոցներում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում և Դիմիտրով գյուղում, Արմավիրր մարզի Արևադաշտ գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ураганный ветер срывает обшивку с домов на Камчатке - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Կամչատկայում փոթորիկ է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են վնասված ծառերը, իրականացրել ապամոնտաժման աշխատանքներ, սահմանազատել տարածքները, ամրացրել շենքի տանիքի թիթեղները և իրականացրել հերթապահություն։

Լրահոս
0