Նախարարն ասել է` կորոնավիրուսի դեմ ինչ պատվաստանյութեր կկիրառվեն տարբեր ռիսկային խմբերում

© AFP 2020 / MARVIN RECINOSМедицинский работник вводит вакцину пациенту (23 марта 2021). Сальвадор
Медицинский работник вводит вакцину пациенту (23 марта 2021). Сальвадор - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
Առողջապահության նախարարը խոստացել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր շատ կլինեն, և պատվաստումները կիրականացվեն` հաշվի առնվելով կողմնակի ռիսկերը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կիրականացնի ըստ տարիքային և ռիսկային խմբերի։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ампула на фоне логотипа Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
Սպասվում են նոր մատակարարումներ․ ՌԴ դեսպանը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին

Նրա խոսքով` AstraZeneca (Vaxzevria) պատվաստանյութով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Այս տարիքային շեմն ընտրվել է` հաշվի առնվելով պատվաստանյութի անվտանգության լրացուցիչ երաշխիքները։ Նախարարությունը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով իրավասու մասնագիտացված կազմակերպությունների եզրակացությունները և դեղամիջոցի հնարավոր կողմնակի ազդեցությունները։

««Սպուտնիկ V» պատվաստանյութով, որն առայժմ սահմանափակ քանակությամբ է, պատվաստելու են 18-ից 54 տարեկան ռիսկային խմբում գտնվող անձինք», - ասել է Ավանեսյանը։

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանագրի շրջանակում Հայաստան է բերվել 15.000 «Սպուտնիկ V»–ի դեղաչափ, որը նախատեսված է 7500 մարդու համար։

Շվեյցարիայում ավելի քան 50 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո

Նրա խոսքով` պետք է գործընթացը լինի շարունակական, պայմանագրրեր կնքվեն և նոր դեղաչափեր բերվեն Հայաստան։

«Մի շարք տարբերակներ ենք ունենալու, որոնք կօգտագործվեն մեր երկրում», - ասաց նախարարը:

Հիշեցնենք` ապրիլի 12–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։

Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն