Արտակ Դավթյանն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկել են 2 երկրների համագործակցության հարցեր

© Photo : official site of the MoD of RAГлава Генштаба ВС генерал-лейтенант Артак Давтян принял Чрезвычайного и Полномочного Посла Исламской Республики Иран в Республике Армения Аббаса Бадахшана Зохури (12 апреля 2021). Еревaн
Глава Генштаба ВС генерал-лейтенант Артак Давтян принял Чрезвычайного и Полномочного Посла Исламской Республики Иран в Республике Армения Аббаса Бадахшана Зохури (12 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Դավթյանն ընդունել է Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։

Ի՞նչն է թևեր տալիս Իրանին. Վարդանյանը` մեր հարևանի կոշտ հռետորաբանության մասին

«Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала