00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում քանի պաշտոնյա և հանրային ծառայող է քրեական հետապնդման ենթարկվել կոռուպցիոն գործերով

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
Բաժանորդագրվել
Կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական գործերով 4․5 մլրդ դրամ գումարի վնաս է վերականգնվել։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. 2020թ.-ի կոռուպցիոն քրեական գործերով, նախորդ տարվա համեմատ, 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` հավելելով, որ ամփոփել են նախորդ տարվա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:

Ваган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Գործադիրում կոռուպցիա չկա, բայց կան նախկին կոռումպացված համակարգից մնացած տարրեր. Քերոբյան

«2020թ.-ի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն` 2019թ.-ի համեմատ 2020թ. 11.9%-ով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված քրգործերի քանակը»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

2020թ.-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը 2019թ.-ի համեմատ ավելի է 26.6%-ով: Նրանց թվում են ՀՀ պաշտոնաթող նախագահ, ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր, նախարարներ, նախարարի տեղակալներ, ՍԴ նախագահ, դատավորներ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ԲՈՀ-ի նախկին նախագահ, ոստիկանության պետ, ՀՀ նախկին դեսպան, բուժհաստատությունների տնօրեններ, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ, դպրոցների տասնյակ ներկա ու նախկին տնօրեններ, փոխտնօրեններ, ԶՈւ շուրջ 150 պաշտոնատար անձինք, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի ներկա ու նախկին ղեկավարներ, համայնքների 100-ից ավելի ներկա ու նախկին ղեկավարներ և այլն։

Բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ, գույքի հայտարարագրում. կոռուպցիայի դեմ քայլեր են արվում

2020թ.-ին հաջողվել է ավարտել կոռուպցիոն բնույթի 716 քրեական գործի վարույթ, որից 183 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի 2535 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1356 անձ, ինչը 2019թ.-ի համեմատ ավելի է 7.3%-ով։

Բացի այդ, կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով 2․5 մլրդ ՀՀ դրամի չափով ավելի վնաս է վերականգնվել (2019թ․-ին՝ 2 մլրդ դրամ, 2020թ․-ին՝ 4․5 մլրդ դրամ գումար)։

Կոռուպցիայի դեմ պայքա՞ր՝ չէ, չենք տեսել

Լրահոս
0