Տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի՝ ի հեճուկս Ալիևի կամ առանց Ալիևի․ Լենա Նազարյան

© Sputnik / Asatur YesayantsЛена Назарян
Лена Назарян - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
ԱԺ փոխխոսնակը համոզված է, որ Հայաստանն ունի կամք ու կարողություն` հաղթահարելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունն ու ավտորիտարիզմը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար պետք է խաղաղություն լինի՝ ի հեճուկս Ալիևի, կամ առանց Ալիևի։ Այսօր ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանն ու Բաքվում պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը։

«Պետք է իրավական, քաղաքական, միշջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երևույթը և դրա հեղինակին, այլև ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար։ Ես հավատացած եմ, որ մեր պետությունն ունի կամք ու կարողություն` հաղթահարելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունն ու ավտորիտարիզմը»,- ասաց Նազարյանը։

ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ եթե Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք, թե ինչպես պետք է հաղթենք ֆաշիզմին։

Предвыборный плакат президента Азербайджана Ильхама Алиева в отражении витрины (13 2008). - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Ալիևը խորհուրդ է տալիս փոխել Հայաստանի Սահմանադրությունը

Հիշեցնենք` ապրիլի 12–ին Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

Փաստի առնչությամբ դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Եթե Սարգսյանը որևէ բան խոստացել է Ալիևին, ապա ծոծրակը տեսնելն է. երրորդ նախագահի արձագանքը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала