Հայաստանի որոշ հատվածներում +20 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanՀետիոտնները
Հետիոտնները - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` երբ տեղումները դադարեն, օդի ջերմաստիճանն էլ կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Այսօր` կեսօրից հետո, ինչպես նաև 14-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20մ/վ–ի։

«Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ օդերևութաբանների` հենց այդ օրերին էլ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Այսօր +20 աստիճան կգրանցվի Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունքի մարզերում։

© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
Հայաստանի որոշ հատվածներում +20 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Եղանակի կանխատեսում

Ցերեկային ժամերին անձրև կգա նաև Երևանում։ Կեսօրին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կտատանվի +16-ից +18-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +3-ից +5։

Ոչ թե թքած ունեն, այլ ավելի վատ․ Երևանի կեղտաջրերն անարգել թափվում են Հրազդան գետը

 

Լրահոս
0