«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. նա երդմամբ ստանձնեց մանդատը

© Photo : Facebook / Vahagn Aleksanyan Пресс–секретарь штаба "Да" Ваагн Алексанян
Пресс–секретарь штаба Да Ваагн Алексанян - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արդարադատության փոխնախարար դարձած Սուրեն Գրիգորյանին փոխարինեց Վահագն Ալեքսանյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. իմքայլական Սուրեն Գրիգորյանին փոխարինեց «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանը: Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորը երդվեց ու ստանձնեց մանդատը։

Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, որից հետո` ապրիլի 6-ին, նշանակվեց արդարադատության փոխնախարար։

«Իմ քայլի» նախընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն Միսակ Բաբաջանյանն էր, որը հրաժարվել էր մանդատից։ Իսկ Վահագն Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնել էր, որ տեղեկություն չունի Բաբաջանյանի` մանդատից հրաժարվելու մասին:

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ

Լրահոս
0