Ջրականում ևս երկու աճյուն են հայտնաբերել

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունСотрудники ГСЧС Карабаха во время поисково-спасательных работ
Сотрудники ГСЧС Карабаха во время поисково-спасательных работ - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնաբերված անձանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո», - գրված է հաղորդագրությունում։

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541: 9 հոգու ողջ են գտել, 7-ը` զինծառայող, 2-ը` քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը

Լրահոս
0