Հայաստանն Իրանում նոր պաշտոնյա կունենա

© AP Photo / Ronald ZakИранский флаг развевается у здания ООН, в котором находится офис Международного агентства по атомной энергии МАГАТЭ (10 июля 2019). Вена
Иранский флаг развевается у здания ООН, в котором находится офис Международного агентства по атомной энергии МАГАТЭ (10 июля 2019). Вена - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Նոր պաշտոնյայի աշխատանքի առաջին դրական արդյունքներն Իրանի հետ տնտեսական հարաբերություններում կառավարությունն ակնկալում է նրա նշանակումից 6 ամիս հետո։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա։ Նման առաջարկով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Կառավարության համապատասխան որոշումը` նախարարության առաջարկի հիման վրա նախատեսվում է քննարկել ու ընդունել  կառավարության վաղվա` ապրիլի 15-ի նիստում։

Թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, առայժմ հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, որ առևտրական կցորդի գրասենյակը գտնվելու է Իրանում։

S7 получила первый в России Boeing 737 MAX - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Իրանում հայտնված ինքնաթիռը Հայաստան չի եկել. Պապիկյանը բացատրեց` ինչու

«Հայաստանից ԻԻՀ կգործուղվի համապատասխան պաշտոնյա գիտակ անձ՝ առևտրական կցորդ, ով պատշաճ և մշտական հիմունքներով կարող է ապահովել Հայաստանի տնտեսավարների շահերի պաշտպանությունն իրանական շուկայում։ Նա պատշաճ ձևով կներկայացնի նաև մեր երկրի առաջնահերթությունները, տնտեսության զարգացման պահանջներից բխող առևտրատնտեսական ոլորտի համագործակցությանն ուղղված առաջարկությունները, առևտրային մասով ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կանոնակարգումները»,– ասված է կառավարության որոշման նախագծում։ 

Ընդ որում, առաջին դրական արդյունքներն Իրանի հետ տնտեսական հարաբերություններում կառավարությունն ակնկալում է առևտրական կցորդի նշանակումից 6 ամիս հետո։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանի ու Իրանի առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 400 200 000 ԱՄՆ դոլար, որից 84 800 000–ը` Հայաստանից արտահանման ցուցանիշն է, 315 400 000–ը` Իրանից Հայաստան ներմուծումը։

Արտակ Դավթյանն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկել են 2 երկրների համագործակցության հարցեր

Ինչ վերաբերում է առևտրային կցորդի ինստիտուտին, ապա այն Հայաստանում ներդրվել է 2004-2005 թվականներից։

Այսօր Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդներ ունի Չինաստանում, Բելառուսում, Ավստրիայում, Շվեյցարիայում ու Թուրքմենստանում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն