ՄԻՊ գրասենյակը թարգմանում է Ալիևի ելույթները, որպեսզի ուղարկի միջազգային կառույցներին

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен РА Арман Татоян
Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվեք
Արման Թաթոյանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթներից և շեշտել, որ դրանք ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են։

Ալիևը երեկ Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ Հայաստանի հետ հետագա հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։

«Ադրբեջանի նախագահի ելույթներն ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական հիմքերով Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության ու թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականության ապացույց են»,– գրել է նա` նշելով, որ դրանցում անընդհատ ընդգծվում է Ադրբեջանի ժողովրդի առավելությունները (բարոյականություն, մտավոր կարողություններ և այլն) Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ՝ ի հաշիվ արժանապատվության հրապարակային նվաստացման և պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

«Սրանք են հենց ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների, խոշտանգումների հիմքում ընկած ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության հիմքերը: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ ընդգծում եմ, որ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում»,– շեշտել է Թաթոյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այժմ թարգմանում է Ադրբեջանի նախագահի ելույթների մեջբերումները, որոնք համապատասխան ընդգծումներով կուղարկվեն միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան միջպետական կառույցներին, ինչպես նաև կօգտագործվեն ՄԻՊ–ի վերլուծություններում և իրավապաշտպան առաջարկներում:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ, որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала