ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին

© Photo : Facebook / Սյունիքի մարզպետարան / Syunik Regional AdministrationГубернатор Сюника Меликсет Погосян встретился со спецпредставителем ЕС на Южном Кавказе Тойво Клааром (14 апреля 2021).
Губернатор Сюника Меликсет Погосян встретился со спецпредставителем ЕС на Южном Кавказе Тойво Клааром (14 апреля 2021). - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոստացել է ամեն ինչ անել կոնֆլիկտները կանխելու ու ստեղծված իրավիճակում ՀՀ-ին օգնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Ինչպես հայտնում են մարզպետարանից, Սյունիք նրա այցի ու մարզպետի հետ հանդիպման նպատակն է եղել տեղում ու փաստացի հասկանալ, թե պատերազմից հետո ինչ իրավիճակ է Սյունիքում և ինչպես են մարզային իշխանություններն ու բնակիչները գնահատում այն։

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան

Հանդիպման ընթացքում Կլաարը մարզպետից հետաքրքրվել է, թե ինչպես է բնակչության ընդհանուր տրամադրությունը, սահմանների նոր տեղորոշումից հետո առաջացած խնդիրներով, որոնց բախվում են մարզի բնակիչները, գյուղատնտեսական աշխատանքներում ստեղծված խոչընդոտներով, անվտանգային հարցերով, մարզի տնտեսության վրա հնարավոր հետագա ազդեցություններով և այլն։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հետաքրքրվել է նաև ճանապարհների հնարավոր ապաշրջափակման մասին տեղեկությունների հանդեպ մարզի բնակիչների վերաբերմունքով։

Մարզպետը նշել է, որ ներկայում մարզում առաջնայինը մարդկանց անվտանգության ապահովումն է ու կարևորել երկու կողմերի՝ մասնավորապես հակառակորդ կողմի զինվորների ու մեր խաղաղ բնակչության միջև չեզոք գոտու սահմանումը, որն այժմ չկա, որը դա լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն է ունենում քաղաքացիների վրա։

Պետք է անվտանգության գոտի լինի. Թաթոյանը՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին

Մելիքսեթ Պողոսյանը նշել է, որ Սյունիքում միջազգային կառույցներից ակնկալում են հնարավորինս ակտիվ ու գործնական ջանքեր՝ առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ հանգիստ ապրեն ու աշխատեն իրենց հողում։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոստացել է ամեն ինչ անել կոնֆլիկտները կանխելու ու ստեղծված իրավիճակում ՀՀ-ին օգնելու համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն