Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանին Վրաստան է հրավիրել

© Photo / official site of the President of RAОфициальный ужин в честь президента Грузии Саломе Зурабишвили (13 марта 2019). Еревaн
Официальный ужин в честь президента Грузии Саломе Зурабишвили (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Встреча президентов Армении и Грузии Армена Саркисяна и Соломе Зурабишвили (23 октября 2019). Токио - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2019
Միասին կարող ենք շատ ավելին անել. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

«Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Ինչպիսի՞ Հայաստան է ուզում տեսնել Ռուսաստանը. Արմեն Սարգսյանը 2 տարբերակ է ներկայացրել

Լրահոս
0