Լևոն Տեր –Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով

© Sputnik / Aram NersesyanПервый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн
Первый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղարը գրառում է արել Facebook–ի էջում` տեղեկություն հայտնելով Տեր–Պետրոսյանի առողջական վիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ Լևոն Տեր – Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Ռոբերտ Քոչարյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս»,–գրել է Մուսինյանը:

Նա նշել է, որ ՀՀ առաջին նախագահի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ Հայաստանում արդեն 205128 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1075–ով։

Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով

Լրահոս
0