Պոզները ծիծաղելի է անվանել Քոչարյանից 200 հազար դոլար ստանալու մասին լուրերը

© Photo : Сергей Киселев / АГН "Москва"Основатель и первый президент Академии российского телевидения Владимир Познер во время вручения ему специальной награды «За мужество и профессионализм» в честь 25-летия Академии (20 декабря 2019). Москвa
Основатель и первый президент Академии российского телевидения Владимир Познер во время вручения ему специальной награды «За мужество и профессионализм» в честь 25-летия Академии (20 декабря 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի հաղորդավարն ընդգծել է, որ ինքն է ընտրում՝ ում հյուր կանչել։ Նրա խոսքով՝ Հայաստանի երկրորդ նախագահն իրեն հետաքրքիր էր որպես զրուցակից։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Անհնար է գումարի դիմաց մասնակցել Վլադիմիր Պոզների ծրագրին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պոզները՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե նա 200 հազար դոլար է ստացել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույց կազմակերպելու համար։

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

«Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է մեկնաբանել դա։ Ես ուրախ կլինեի, եթե նա ինձ վճարեր, բայց, ցավոք, եթե ինչ-որ մեկին էլ վճարել է, ապա ոչ ինձ։ Անհնար է գումար վճարելով իմ հաղորդմանը մասնակցել։ Դա իմ ծրագիրն է, ես դա անում եմ, իսկ Առաջին ալիքը գնում է ինձանից»,- ասաց  Պոզները Սանկտ Պետերբուրգի «Մշակույթների երկխոսություն» XV միջազգային մեդիա-ֆորումի կուլիսներում։

Հեղինակային ծրագրին մասնակցելու համար հաղորդավարի հրավեր է անհրաժեշտ։ Քոչարյանի անձը, Պոզների խոսքով, իր համար հետաքրքիր է։

«Իմիջիայլոց, ես հաճույքով հարցազրույց կվերցնեի նաև Հայաստանի ներկայիս վարչապետից, բայց...», - նշեց է լրագրողը:

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահն ապրիլի սկզբին հարցազրույց էր տվել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Պոզներ» ծրագրին։

Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին. Քոչարյանի պատասխանը՝ Պոզների հարցին

Լրահոս
0