Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн
Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախկին նախագահները գնահատականներ են տվել Նիկոլ Փաշինյանի ասած մտքերին և անգամ անձամբ նրան։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց` հայկական կողմը 20 տարի բանակցությունների շուրջ ունեցել է մեկ խնդիր` անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ուզում է։

Речь премьер-министра Армении Никола Пашиняна на заседании Евразийского межправительственного совета (17 июля 2020). Минск - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ օգտակար էր». վարչապետն ասաց` ինչու

«Այսինքն` շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը` ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը։ Քոչարյանի ժամանակ Ադրբեջանին ոչ միայն հույս են տվել, այլև երաշխիք, իսկ այդ երաշխիքը ԼՂ–ին բանակցային գործընթացից դուրս թողնելն է»,–ասաց վարչապետը։

«Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, որը ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից»,–ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից նշում են, որ միակ զգացողությունը, որն առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր։

Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթին պատասխանել է նաև ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Պոզները ծիծաղելի է անվանել Քոչարյանից 200 հազար դոլար ստանալու մասին լուրերը

Նա նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը։

«Նախագահ Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,– Facebook-ի իր էջում գրել է Մուսինյանը:

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը բանաստեղծությամբ պատասխանեց Ալիևին

Հիշեցնենք` այսօր, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ–ում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2018-ի ամռանը, երբ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, վերջինս ասել է, որ տարածքներ պետք է հանձնի։

Վարչապետը հայտնեց նաև, որ առաջին նախագահը 2016-ին ուղեկցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բանակցային գործընթացում։

Լրահոս
0