Ուշի գյուղի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը մահացել է

© Photo : official site of MES of RAПеревернутый грузовой автомобиль на трассе М3 у села Уши (14 апреля 2021). Арагацотн
Перевернутый грузовой автомобиль на трассе М3 у села Уши (14 апреля 2021). Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 9-ի մոտակայքում։

Ուշի գյուղի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ձորակը (մոտ 6 մ):
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վերաբերյալ այսօր` ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել։

© Photo : official site of MES of RAՈւշի գյուղի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը մահացել է
Ուշի գյուղի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը մահացել է - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Ուշի գյուղի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը մահացել է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Ուշի գյուղի ոլորաններում «DAF» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել ձորակը (մոտ 6 մ): Ըստ նախնական տվյալների՝ վարորդը հայտնվել է բեռնատար ավտոմեքենայի տակ և տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները կատարում են դիակի դուրսբերման աշխատանքներ։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Լրահոս
0