ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ինչը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +19-ից +21–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +6-ից +8։