Զուրաբիշվիլիի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։

Վրաստանի նախագահի նստավայրում` «Օրբելիանի» պալատում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն դիմավորման պաշտոնական արարողությունը:

Президент Армении Армен Саркисян вместе с супругой Нуне Саркисян с официальным визитом прибыл в Грузию (15 апреля 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:

Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։

«Իմ անկեղծ գոհունակությունն եմ հայտնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով այսօր կրկին հարևան և բարեկամ Վրաստանում գտնվելու համար: Վստահ եմ, որ այցի արդյունքների հիման վրա առավել կամրապնդենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունը' ի բարօրություն մեր ապագա սերունդների»,- գրել է Հայաստանի նախագահը:

Հիշեցնենք՝ սա Արմեն Սարգսյանի նախագահության օրոք նրա երրորդ այցն է Վրաստան։ Առաջին անգամ նա մեկնել է 2018 թվականի մայիսի 26-ին` Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Երկրորդ անգամ 2018 թվականի դեկտեմբերին Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала